Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Թրամփ. Այդ երբվանի՞ց է կողմնակալ մեդիան հայտնում՝ ով է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահ

Թրամփ. Այդ երբվանի՞ց է կողմնակալ մեդիան հայտնում՝ ով է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահ
09.11.2020 | 15:31

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում գրել է.

«Այդ երբվանի՞ց է Lamestream Media-ն (ամերիկյան այժմյան լրատվամիջոցների մեծ մասը, որոնք, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, լուսաբանման հարցում կողմնակալ են և գտնվում են ձախակողմյան հարուտ էլիտայի ազդեցության տակ) հայտնում՝ ով է լինելու մեր հաջորդ նախագահը: Մենք բոլորս շատ բան իմացանք վերջին երկու շաբաթում»:


ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կոչ է արել պաշտպանել ժողովրդավարությունը և ապահովել նախագահական ընտրություններում ձայների ազնիվ հաշվարկը։ «Ամերիկացիներն արժանի են արդար ընտրությունների։ Յուրաքանչյուր օրինական, բայց ոչ անօրինական, ձայնը պետք է հաշվարկվի։ Մենք պետք է պաշտպանենք մեր ժողովրդավարությունը լիակատար թափանցիկության միջոցով»,- Twitter-ում գրել է ԱՄՆ առաջին տիկինը։

Դիտվել է՝ 2072

Մեկնաբանություններ

Երբ ճառ ասողը գանձատուփն է, գրպանահատները դառնում են զանգ կախող